հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․  «Հրապարակ»

30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար: Թե քանի հատ նման շենք է ձեռք բերվել ու ինչի համար, պայմանագրում չի նշվում։ Դրանք, ըստ ամենայնի, շարժական կացարաններ են, որոնց մասին շատ էր խոսվում, երբ Ազատ գյուղում հայտնի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, եւ գիշերով հրկիզվեց զինվորների կացարանը` կեցության եւ անվտանգության տարրական պայմաններից զուրկ այդ վթարային շենքը, ինչի հետեւանքով 15 երիտասարդ զինծառայող մի քանի րոպեում զոհվեց:

Այն ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ ժամանակակից մոդուլային կացարաններ ձեռք բերելը թանկ չէ, ուղղակի պետությունը խնայում է միջոցները եւ զինվորներին պահում անմարդկային պայմաններում: Եվ հիմա` փոխանակ նման կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, որոնք որպես շարժական զորանոցներ կծառայեն, ձեռք են բերում ՆԳՆ-ի, ամենայն հավանականությամբ` ոստիկանության համար, որ իշխանություններին պաշտպանելու գործն ավելի պրոֆեսիոնալ եւ նվիրված իրականացնեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: