երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
3 տարում 3 տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից. «Հանրապետության» անդամ

3 տարում 3 տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից. «Հանրապետության» անդամ

Երեք տարում երեք տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից և բարոյականությունից: Այս մասին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը:

«Ես նրան խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետև կանացի հագուստը նրան շատ է սազում»,-ասաց նա:

Սահակյանը նշեց նաև, որ ժամանակն է, որ  ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է. «ժամանակն է, որ  Հայկ Մարությանը վերադառնա արդեն աղբահանության ենթարկված իր «Կամազ»-ների մոտ»:

 

  • Կիսվել: