երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
«3+3»-ը ֆորմատը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

«3+3»-ը ֆորմատը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի առաջարկվող տարածաշրջանային համագործակցության ֆորմատները չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։

«Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ և «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների, ռիսկերի հաշվարկումը», - նշեց նա։

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ ամենակարևոր ընդհանրական մոտեցումը, որ այս պահին կարող ենք արձանագրել, նա է, որ տարածաշրջանային համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, ֆորմատները։

«Այս տեսակետից մեզ համար առաջնային է, որ որևէ կրկնօրինակոմ չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։ Այդ բոլոր առաջարկները դիտարկվում են և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որոշման մասին վաղ է խոսել», - ասաց Գևորգյանը։

  • Կիսվել: