ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
27-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է աղբարկղին, շպրտել այն, ապա բախվել էլեկտրասյանը, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

27-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է աղբարկղին, շպրտել այն, ապա բախվել էլեկտրասյանը, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Բաբայանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի 77 AT 770 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված աղբարկղին, մի քանի մետր շպրտել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնոթյունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ նրա հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: