ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2026թ. Կապանը կդառնա ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը

2026թ. Կապանը կդառնա ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը

Սոչիում ընթացող ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի արդյունքներով Կապան քաղաքը (Սյունիքի մարզ), որը գտնվում է Հայաստանի հարավում, հայտարարվել է 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հայտարարվել Տաշքենդը (Ուզբեկստան), 2025թ.՝ Գաբալան (Ադրբեջան), 2026թ.՝ Կապան քաղաքը (Հայաստան)։ Բոլոր երեք քաղաքները երիտասարդության հետ աշխատանքի նշանակալի եւ բոլորի կողմից կիրառվող փորձ, հագեցած մշակութային կյանք ունեն։ Այդ քաղաքներում կա երիտասարդության կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածք, խթանվում է միջազգային երիտասարդական համագործակցությունը։

  • Կիսվել: