հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ և իրանցի գործարարները Կապանում քննարկում են համագործակցության հնարավորությունները

Հայ և իրանցի գործարարները Կապանում քննարկում են համագործակցության հնարավորությունները

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։

Բացմանը մասնակցել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Փարսյանն իր խոսքում շեշտել է, որ նման միջոցառումները դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության առկա հնարավորությունները և խնդիրները, հետագա քայլերը։

«Հույս ունեմ, որ համաժողովը կլինի արդյունավետ և կնպաստի մեր երկու կողմերի գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը»,– ասել է նա։

Փարսյանըհավելել է, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։

  • Կիսվել: