երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
2024թ.-ին խոստացված խաղաղության փոխարեն ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի. Լևոն Զուրաբյան

2024թ.-ին խոստացված խաղաղության փոխարեն ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի. Լևոն Զուրաբյան

2023թ.-ին  ՔՊ-ն հայտարարեն, թե իրական անկախությունը 2023-ին են ձեռք բերել, այսինքն՝ Արցախը զոհաբերեցինք, ստացանք Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահամների անվտանգություն և պաշտպանվածություն. ասուլիսին ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա ավելացրեց՝ 2024թ.-ին հասկացան, որ այդ բոլոր խոստումները իրականում խաբեություն են, որովհետև ոչ մի անվտանգություն և պաշտպանվածություն չստացանք։

Զուրաբյանը հիշեցրեց, որ անցյալ տարի դեկտեմբերի 7-ին ստորագրվեց մի գործարք, ըստ որի, Ադրբեջանը վերադարձնում էր գերիների մի մասին, իսկ դրան ընդառաջ՝ ՀՀ-ն համաձայնեց, որ Ադրբեջանում անցկացվի COP29-ը։ Եվ այդ ժամանակ դա ներկայացվում էր մեծ գործարք։

«Իրականում մենք 2024թ.-ին ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի։ Մենք տեսանք՝ մեզ խփում են, մենք կանգնում ենք, ու այդ պրոցեսը որևէ տեղ չի տանում։ Խոստացված  խաղաղությունը չկա, դիվանագիտությունը ձախողված է, COP-ը տեղի ունեցավ, իսկ մեզ համար ոչ մի բան տեղի չունեցավ՝ գերիների վերադարձ, Արցախի ղեկավարների վերադարձ։ Այսինքն՝ 2024թ.-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր»,-ասաց նա։

  • Կիսվել: