չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
2023-ն աննախադեպ էր Հայաստան-ՄԹ հարաբերությունների առումով. տրվել է ռազմավարական երկխոսության մեկնարկը. կառավարություն

2023-ն աննախադեպ էր Հայաստան-ՄԹ հարաբերությունների առումով. տրվել է ռազմավարական երկխոսության մեկնարկը. կառավարություն

2023 թվականն աննախադեպ էր Հայաստան-ՄԹ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի մայիսի 22-23-ին և նոյեմբերի 20-ին աշխատանքային այցերով Հայաստանում էր ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը:

Հոկտեմբերի 26-ին ՄԹ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, որի ընթացքում տեղի է ունեցել հայ-բրիտանական գործարար համաժողով։

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը: ՄԹ այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել հեղինակավոր Չաթամ Հաուս հարթակում:

2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՄԹ-ում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը։

ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում եղել է շփում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի միջև:

2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԹ է այցելել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը և հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։

2023 թվականի արդյունքներով Հայաստանի և ՄԹ-ի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի  համեմատ աճել է 22,2%-ով՝ կազմելով 113 մլն ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: