կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2023-ին ՀՀ-ն «անվտանգային ոլորտի հարաբերություններ է զարգացրել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ»

2023-ին ՀՀ-ն «անվտանգային ոլորտի հարաբերություններ է զարգացրել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ»

Գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձևափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

«2023-ին Հայաստանը «անվտանգային ոլորտի հարաբերություններ է ձևավորել և զարգացրել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ»,-ասված է զեկույցում:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կառավարությունն իր կատարողականում գրում է, որ «նպատակ ունի ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել», ու հավելում, որ «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»։

  • Կիսվել: