կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2021-ի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճը. Ատոմ Ջանջուղազյան

2021-ի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճը. Ատոմ Ջանջուղազյան

2021 թվականի համար 4.8 տոկոս տնտեսական աճ էր նախատեսվում, բայց հաշվի առնելով նաև համավարակի երկրորդ ալիքի բացասական ազդեցությունը, արտաքին պահանջարկի փոփոխությունը՝ գնահատում են, որ հաջորդ տարվա համար իրատեսական կարելի է համարել 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետբյուջեի նախագածի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզաղյանը։

Նախարարն ասաց, որ 2020-ի համար ունեին տնտեսական աճի 6 տոկոս կանխատեսում, որը ճշգրտվեց 0.8 տոկոսային կետով՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, արդյունքում՝ 2020-ի համար սպասվում է մոտ 7.9 տոկոս տնտեսական անկում։ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային եկամուտների առումով կանխատեսել էին 1 տրիլիոն 320 միլիարդ, սակայն սեպտեմբերից հետո այդ ցուցանիշը գնահատվում է 1 տրիլիոն 350-356 միլիարդ դրամ:  

«Հաշվի առնելով անորոշությունները՝ փորձել ենք որպես իրատեսական վերցնել ստորին շեմ՝ մոտ 1 տրիլիոն 350 միլիարդ այս տարվա հարկային եկամուտների համար: Մենք կունենանք 2020 թվականի համար կանխատեսվածից տարբերվող պակասուրդ՝ մոտ 30 միլիարդ դրամով ավելի ցածր, քան բյուջեի փոփոխությամբ ներկայացված էր։ Բացարձակ թիվը 459 միլիարդ էր, հիմա դա կլինի մոտ 430 միլիարդ դրամ՝ ըստ կանխատեսումների»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: