ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020-ին տասնյակ բակեր վերադարձվեցին բնակիչներին. Երևանի քաղաքապետարան

2020-ին տասնյակ բակեր վերադարձվեցին բնակիչներին. Երևանի քաղաքապետարան

Ազատ ժամանակը բակում անցկացնելու ավանդույթը Երևանում պահպանվում է տարվա բոլոր եղանակներին: Կարևորը՝ բակերը բարեկարգ լինեն:

Վարչական շրջանների 2020թ. ծրագրով բարեկարգվեց 65 բակային տարածք: Տասնյակ ավտոտնակների, ինքնաշեն կառույցների ու զավթած տարածքների փոխարեն ստեղծվեցին հանգստի կանաչ գոտիներ՝ հարմարավետ ճեմուղիներով, զբոսանքի, հատուկ գորգերով ու փոքրիկների համար խաղալու հարմարություններով :

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
 

«Մեր մանկության տարիներին տեսել ենք, թե ինչպես են օր օրի խաղահրապարակները վերածվում ավտրոտնակների: Մեր կարևորագույն խնդիրներից է՝ վերադարձնել բակերն ու խաղահրապարակները բնակիչներին»,-նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

 

Զեյթունի բնակիչներն արդեն գարնանը մեծ թենիսի դաշտ կունենան: Առաջարկը ստացվել էր «ակտիվ քաղաքացի» հարթակով: Շինարարությունն ավարտված է, մնում է կահավորել: Ֆուտբոլի խաղադաշտերն էլ Էրեբունու բնակիչների երազանքն էր, անգամ՝ մեծահասակների:

«Նախկինում տարածքները բնակիչներն օգտագործում էին որպես ավտոկայանատեղի, հիմա արդեն դրանք մաքրված են և ծառայում է երեխաներին: Հաջորդ տարի նաև Սարի թաղում ենք նախատեսել պուրակ հիմնել»,-նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

Բարեկարգելու ընթացքում այս տարի Դաթաշենում ու այլ վարչական շրջաններում լուծվեց նաև տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացնող մայթերի կառուցման խնդիրը:
Ամեն տարի քաղաքում ծրագրվող և իրագործվող տասնյակ նախաձեռնությունների նպատակը բնակչի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Քաղաքը բնակիչներինն է. հենց այս սկզբունքով 2021թ. կշարունակվեն քաղաքային ծրագրերը՝ երևանցիներին վերադարձնելով բակերն ու այգիները:

 

   

  • Կիսվել: