հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«2020-ի նոյեմբերից ի վեր հայտնաբերվել ու հայկական կողմին է փոխանցվել զոհված զինծառայողների 1700 մարմին և աճյուն». Բայրամով

«2020-ի նոյեմբերից ի վեր հայտնաբերվել ու հայկական կողմին է փոխանցվել զոհված զինծառայողների 1700 մարմին և աճյուն». Բայրամով

՛՛2020-ի նոյեմբերից ի վեր հայտնաբերվել ու հայկական կողմին է փոխանցվել ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների 1700 մարմին և աճյուն՛՛,-այս մասին այսօր ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա այդ գործողությունները ներկայացրել է որպես միջազգային օրենքներին համապատասխանող հումանիտար ակցիա։

Բայրամովը նաև նշել է, որ ՛՛Բաքուն Երևանին առաջարկում է հարգել հարևանների ինքնիշխանությունն ու սահմանները, դուրս գալ տրանսպորտային փակուղուց և դառնալ զարգացող տարածաշրջանի մի մասը՛՛։

  • Կիսվել: