ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկեց սիմվոլիկ գումար մուծել՝ մեր դեմ հետապնդումները դադարեցնելու դիմաց. Մինասյան

Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկեց սիմվոլիկ գումար մուծել՝ մեր դեմ հետապնդումները դադարեցնելու դիմաց. Մինասյան

Այսօր ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ դեռ 2019-ի փետրվարին Հռոմում ինքը հանդիպել է այն ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ըստ Մինասյանի՝  Վանեցյանը հայտարարել էր, որ հանդիպուման է եկել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:

Մինասյանն ասաց, որ ինքն Արթուր Վանեցյանին շատ լավ ճանաչում էր,բայց երբեք մտերիմ կամ ընկեր չեն եղել: 

՛՛Արթուր Վանեցյանը զանգահարեց ինձ, ասաց՝  ես գիտեմ, որ դու Հռոմում ես: Ես արդեն երկու թե երեք ամիս դեսպան չէի, բայց բնակվում էի այն ժամանակ Հռոմում: Ասաց՝ ես ուզում եմ քեզ հետ հանդիպեմ: Իմ հարցին, թե որն է թեման, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեսիջ քեզ: Ինքը եկավ, մենք հանդիպեցինք հյուրանոցում՝ Հռոմի կենտրոնում",- մանրամասնեց Մինասյանը:

Նա ասաց, որ Վանեցյանը շեշտել է, որ եկել է որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, և իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից: Վանեցյանն ասել է, որ իրենք Մինասյանի համար առաջարկ ունեն:

Առաջարկը, ըստ Մինասյանի, եղել է հետևյալը՝ նա պետք է մուծեր սինվոլիկ գումար իրեն և մերձավորներին հետապնդումներից ազատելու դիմաց. "Վանեցյանը ինձ ասաց՝ կքննարկենք, ոնց կմուծես` ինչ-որ մի հիմնադրամի: Ես սակայն չեմ հարցրել, ինքն էլ հստակ չի ձևակերպել: Դրանից հետո, ըստ պայմանի, ես չպետք է գայի Հայաստան երբեք՝ գոնե առաջիկա տարիների ընթացքում: Բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում են ինձ հետ, լսում են իմ խոսքը, ես նրանց համար կարևոր եմ, կամ, կամ... իրենք պետք է, ըստ պայմանի, դադարեն պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ: Ես էլ, ըստ ներկայացված պահանջի, պետք է դառնայի ապաքաղաքական մարդ, շարունակեի ապրել երջանիկ, իմ կյանքով՝ Հայաստանից դուրս: Միևնույն ժամանակ, եթե ես ընդունեի պայմնաը, բոլոր քրեական գործընթացները իմ և մերձավորներիս նկատմամբ միանգամից պետք է դադարեցվեին: Խոսքը գնում է հորս մասին, ընկերներիս մասին, և մենք միանգանից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ: Սակայն ես մերժեցի այդ առաջարկը»,- հավաստեց Մինասյանը:

Խոսելով մերժման պատճառների մասին նա  ասաց, որ չէր կարող լավ ապրել, երբ իր ժողովուրդը և իր հայրենիքը "այս վիճակում է". "Որովհետև ես ի տարբերություն շատերի ոչ թե կանխատեսել եմ՝ ես գրել եմ և ասել եմ, որ մեզ սպասում է մեծ աղետ":

Դեսպանի աշխատանքը թողնելուց հետո, ըստ Մինասյանի, նա աշխատանքի բազմաթիվ առաջարկություններ է ստացել տարբեր կազմակերպությունների եւ երկրների կողմից, սակայն մերժել է դրանք, քանի որ չէր կարող նստել եւ նայել, թե ինչպես է երկիրը կործանվում:

«Այսօր, չնայած պետության ղեկավարի բազմաթիվ հայտարարություններին, որ ես սեփականաշնորհել եմ ռազմավարական օբյեկտներ, թալան եմ արել, միլիարդներ կուտակել և այլն, չկա մի փաստ թալանի եւ որեւէ գործարքի մասին, որ ես թալանչի եմ: Ես ուզում եմ հստակ ձեզ ասել՝ նայելով ձեր աչքերի մեջ, որ ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել եւ ձեռքերս չեմ մտցրել ՀՀ բյուջեի մեջ, ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է ամաչեմ»,- հավաստեց Մինասյանը` պնդելով, որ իրեն փառք ու իշխանություն պետք չեն` իր միակ նպատակը Հայաստանի ժողովրդին ծառայելն է. "Իմ միակ նպատակը ծառայելն է իմ ժողովրդին, իմ հայրենիքին` օգտագործելով իմ գիտելիքը, իմ կապերը, իմ հնարավորությունները, ամբողջ ինձ, իմ ապագան, իմ կյանքը": 

Եզրափակելով իր խոսքը Մինասյանը կոչով դիմեց ՀՀ իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատողներին`ասելով, որ ամեն ինչ ֆիսքսվում է, եւ հետո, երբ սկսեն նրանց դատել, նրանք չեն կարողանալու ասել, թե հրամաններ էին կատարում: Իսկ այդ օրը, ըստ նախկին դեսպանի, շատ մոտ է:  

 

  • Կիսվել: