չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2018-ի իշխանափոխությամբ տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը. Վազգեն Մանուկյան

2018-ի իշխանափոխությամբ տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը. Վազգեն Մանուկյան

Հայաստանն այսօր ինքնիշխան պետություն չէ, նրա հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, մեր սահմաններին պետք է զորք կանգնի, բայց մեր սահմանները որոշում է Ադրբեջանը, մենք որևէ դիմադրություն չենք ցուցաբերում. սերունդների աշխատանքը ջուրն է նետվել, Նժդեհի պահած և պանթուրքիզմի ճանապարհը փակած Սյունիքն այսօր բաց է, այն Ադրբեջանի համար նույնիսկ ավելի կարևոր է, քան Արցախը: Այս մասին այսօր ՛՛Արմնյուզ՛՛-ի եթերում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ մեր բանակն այսօր զրոյական վիճակում է, և պետք է շտապ գնալ եռակողմ բանակցությունների՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան։ 

Ըստ Մանուկյանի՝ եռակողմ փաստաթղթի տակ պետք է հավելվածներ և քարտեզներ լինեին, բայց Ալիևը համոզել է Փաշինյանին ստորագրել այն, մինչդեռ անորոշությունները պետք է օգտագործել և մեկնաբանել հօգուտ մեզ.

Մանուկյանն ասաց. ՛՛Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքից, մենք՝ պարտվածի։ Պետք է լինեն մարդիկ, որոնք կապ չունեն պարտության հետ։ Բանակը պետք է դեռևս պատերազմի օրերին վերցներ իշխանությունը, նույնը պետք է կատարվեր Արցախում, այն ժամանակ դա լրիվ արդարացված կլիներ։ Գեներալները տեսնում էին, որ տրվող հրամանները կոտրում են մեր բանակի մեջքը։ Նիկոլ Փաշինյանի հրամանով իրականացված՝ Ջաբրայիլի օպերացիան, օրինակ, կործանարար էր մեզ համար՛՛:

Նա նշեց նաև, որ 2018-ի իշխանափոխությամբ տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը: ՛՛Այն փայլուն իրականացվեց։ 2018-ից Հայաստանի նոր գաղափարախոսությունից ամբողջությամբ հանվեց ազգայինը, Արցախը խանգարում էր, պետք էր բանակը չեզոքացնել։ Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել իշխանությունը, նա որևէ կերպ չի ուզում գնալ՛՛:

  • Կիսվել: