շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
2018-ի գարնանը տեղի ունեցածն իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյան

2018-ի գարնանը տեղի ունեցածն իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյան

Իմ կարծիքով այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անկեղծորեն, պետք է ասեմ, ոչ միայն հակաղարաբաղյան, այլ նաև ղարաբաղցիների դեմ էր: Ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնվել այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը: Ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին»,-նշեց նա:

ՀՀ երրորդ նախագահ ասաց, որ, որ հասկանում է, որ մարդիկ իրավունք ունեն կարծելու, որ իշխանությունմը հանձնել է սրանց․ «Տեսեք, թե ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել․ ես, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից ու այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխությունններ, որոնք ճակատագրական են լինելու մեր երկրի համար, հենց այդ պատճառով, ես համաձայնվեցի ընտրվել վարչապետ: Որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք:

Ես շատ լավ հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր հետհայացք վերլուծելով, ասում են, թե ինչու նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, միջոց չձեռնակվեց, երբ գրավվեց ռադիոտունը: Բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ նրանք հասկանան ինձ․ որևէ նախադրյալ չկար, որ այդ շարժումը կարող էր այդպիսի թափ, ուժգնություն ստանար»:

  • Կիսվել: