ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
120 մլն դոլարի պարգևավճարները դա բյուջեից ակնհայտ գողություն է․ տնտեսությունը լուրջ անկում է ապրելու․ Քոչարյան

120 մլն դոլարի պարգևավճարները դա բյուջեից ակնհայտ գողություն է․ տնտեսությունը լուրջ անկում է ապրելու․ Քոչարյան

120 մլն դոլարի պարգևավճարներ՝ դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ, դա բյուջեից ակնհայտ գողություն է։ Այս մասին այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Եթե դու արգելել ես մարդկանց աշխատել, դու նրանց պետք է օգնություն տրամադրես՝ այնքան ամիս, որքան արտաքին դրությունը շարունակվում է: Երբ 18-20 ծրագրի մասին է խոսվում, այս ամենը չափազանց անբավարար է: Պանդեմիան այսպիսի ազդեցություն չպետք է ունենար մեր տնտեսության վրա, և կառավարության քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու։

Նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել, իրար հակասող որոշումներ, իրար հակասող հայտարարություններ պաշտոնյաների կողմից: Այն սխալ մեսիջները, որոնք ողողում էին հանրությանը՝ դիմակ կրել, հետո՝ չկրել, այն օգում է, հետո՝ չի օգնում, դիմակի անցքերը վիրուսից մեծ են, փոքր են։ Սրանք զավեշտալի երևույթներ են, որոնք վիճակի լրջության հետ որևէ կապ չունեն։ Երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման տասը տարիներում։

Միանշանակ, այս ամենի պատճառը ձեռնարկված քայլերն են և կառավարման արդյունավետությունը։ Չպետք է անընդհատ ժողովրդին ասել, թե դու ես մեղավոր», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

  • Կիսվել: