շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1 մլրդ 250 հազար դրամի տուգանք է ներվել․ ԱԺ փոխնախագահը՝ արագաչափերի մասին

1 մլրդ 250 հազար դրամի տուգանք է ներվել․ ԱԺ փոխնախագահը՝ արագաչափերի մասին

1 միլիարդ 250 հազար դրամի տուգանք է ներվել, որը վերաբերել է 120 հազար քաղաքացու։ Այս մասին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով արագաչափերի խնդրին՝ որ բազմաթիվ արագաչափեր արդեն հանվել են։

«Արագաչափերն ու տեսախցիկները, որ աշխատել են միայն մեկ նպատակով՝ քաղաքացուն թալանելու, այսօր այդ նպատակին չեն ծառայում։ Օրինակ՝ Սարի թաղում բնակիչները խնդրում են, որ այնտեղ արագաչափ տեղադրվի, որովհետև բնակարանները մոտ են, երեխաները փողոց են անցնում, և մեր վարորդները արագ են վարում։ Հիմա կարելի է ասել, որ արագաչափերն ու տեսախցիկները անում են նույնը, ինչ առաջ էին անում, երբ մենք դրանց դեմ բողոքում էինք։ Եթե արագաչափերը մնային նույն տրամաբանության մեջ, կարելի էր դրանք հանել, բայց տրամաբանությունը փոխվել է»,- նշեց Սիմոնյանը։

  • Կիսվել: