հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճապոնացիները Քիմ Քարդաշյանի համար առանձնատներ կկառուցեն

Ճապոնացիները Քիմ Քարդաշյանի համար առանձնատներ կկառուցեն

Ամերիկահայ գործարար և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ճապոնացի հայտնի ճարտարապետներին հանձնարարել է իր համար երկու տուն կառուցել ԱՄՆ-ում։ Օբյեկտներից մեկը կգտնվի Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքում, իսկ մյուսը՝ անհայտ վայրում։ Այս մասին հայտնում է Architectural Digest-ը։

Փալմ Սփրինգսի առանձնատան կառուցմամբ կզբաղվի Պրիցկերի մրցանակի դափնեկիր Թադաո Անդոն: Քարդաշյանի խոսքով՝ Կալիֆորնիայում իր նոր տունը բետոնից է լինելու մոխրագույն երանգներով և ձեն ավանդույթներով։ Անդոն նախկինում համագործակցել է այլ աստղերի հետ, այդ թվում՝ դիզայներ Թոմ Ֆորդի և իր ներկայիս հաճախորդի նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։

 

  • Կիսվել: