շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Քի΄մ, խոսիր Արցախի մասին». հայերը ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ

«Քի΄մ, խոսիր Արցախի մասին». հայերը ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ՝ պահանջելով բարձրաձայնել, խոսել Արցախի մասին, թե ինչ է այնտեղ կատարվում:

 
Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչ եւ ասել, որ անօրինական է այդ վայրում բողոքի ակցիա անցկացնելը, ինչին  ի պատասխան, ակցիայի մասնակիցներն ասել են, որ 120 հազար հայ է ցեղասպանվում Արցախում, եւ աշարհը պետք է իմանա այդ մասին:
 
Հիշեցնենք, որ արդեն 283 օր Արցախը շրջափակված է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է, նույնիսկ հացի խնդիր է առաջացել:

  • Կիսվել: