հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում կայացած «Almatym Juregimde» երգի մրցույթում

Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում կայացած «Almatym Juregimde» երգի մրցույթում

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում՝ ներկայացնելով Հայաստանը: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում:

Սյուզաննան լուսանկարներ է հրապարակել մրցույթից, որոնց կից գրել է. «Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը նման բարձրակարգ Փառատոնի ու ընդունելության համար: Հայաստանը կրկին հաղթող ճանաչվեց... ես Ձեզ անչափ սիրում եմ Շնորհակալ եմ Բոլոր Բոլորին նման ոգեվորվածության ու սիրո համար»:

 

  • Կիսվել: