հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սուպեր Սաքոն ուզում է Կոմիտասի մասին մուլտֆիլմի նկարահանումը ֆինանսավորել

Սուպեր Սաքոն ուզում է Կոմիտասի մասին մուլտֆիլմի նկարահանումը ֆինանսավորել

Կոմիտասի, նրա կյանքի մասին, յութուբյան էջերում որևէ վիդեո կամ մուլտֆիլմ չկա, որոշել եմ ֆինանսավորել, որ լինի։

Կոմիտասի անվան այգու պանթեոնում լրագրողներին ասել է ռեփեր Սուպեր Սաքոն․

«Սփյուռքի այն երեխաների համար, ովքեր չգիտեն, կարելի է նման բան անել։ Խոսել եմ Կոմիտասի անվան թանգարանի տնօրենի հետ։

Մշակույթի նախարարի հետ կքննարկեն, ինձ տեղյակ կպահեն։ Ուզում եմ, որ այդ մուլտֆիլմն անպայման լինի, որ իմ երեխաների պես երեխաները դա էլ դիտեն», - ասել է երգիչը։

  • Կիսվել: