կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սուպեր Սաքոն նշանվել է

Սուպեր Սաքոն նշանվել է

Ռեփփեր Սուպեր Սաքոն և նրա ընտրյալը` Գոհարը, նշանվել են։ Տեղեկությունը «Ինստագրամի» իր էջում հայտնել է Գոհարը և տեսանյութ հրապարակել։ «Ես միշտ կսիրեմ քեզ»,- հրապարակմանը կից գրել է Գոհարը։

Սուպեր Սաքոն իր հերթին հրապարակել է Գոհարի հետ լուսանկար ու գրել .«Ես միշտ զգում էի, որ դու կաս»։ Զույգի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու նրանց երջանկություն մաղթել։

Նշենք, որ Սաքոն և նրա կինը` Օրժենը, երկար տարիների համատեղ կյանքից հետո վերջերս են բաժանվել։ Զույգն ունի 2 երեխա։

  • Կիսվել: