երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ստալոնեի 98-ամյա մայրը երգում է, մարզվում ու ակորդեոն նվագում (տեսանյութ)

Ստալոնեի 98-ամյա մայրը երգում է, մարզվում ու ակորդեոն նվագում (տեսանյութ)

Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը  բավականին ակտիվ կյանք է վարում։ Նա ակտիվորեն զբաղվում է սպորտով, գնում է գնումներ կատարելու, նվագում է ակորդեոն եւ դաշնամուր, նաեւ երգում է:

«Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Instagram-ում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը, որտեղ նրան հետեւում է գրեթե 24 հազար հոգի։

Մարզումների լուսանկարներն ու տեսանյութերը ամերիկացի աստղի մայրը պարբերաբար հրապարակում է իր միկրոբլոգում։

Այսքանից բացի՝ Ժակլինը նաեւ աստղաբան է եւ «Աստղերի ուժը. աստղագիտական ուղեցույց դեպի սուպերհաջողություն» գրքի հեղինակը։

  • Կիսվել: