ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քլոե Քարդաշյանը նշանադրվե՞լ է

Քլոե Քարդաշյանը նշանադրվե՞լ է

Եթե ​​երկու օր առաջ բոլորը քննարկում էին Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը, ապա այսօր Քլոե Քարդաշյանն է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ռեալիթի շոուի աստղի ինստագրամյան վերջին հրապարակումը ստիպել է հետևորդներին մտածել, որ վերջինս նշանանդրվել է իր երեխայի հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ:

Նշենք, որ ինքը՝ Տրիստանը, անտարբեր չի անցել լուսանկարի կողքով և մեկնաբանություններում կատակել է՝ գրելով․ «Ի՜նչ գեղեցիկ սիզամարգ է»։

Հիշեցնենք, որ Տրիստանը և Քլոեն 2019-ին բաժանվել են բասկետբոլիստ անհավատարմության մասին թաբլոիդների բազմաթիվ հրապարակումներից հետո:

Չնայած բաժանմանը ՝ ռեալիթի-շոուի աստղն ու մարզիկը շարունակել են միասին հոգ տանել իրենց միակ դստեր՝ Թրուի մասին։

 

  • Կիսվել: