հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է SKIMS-ի նոր հավաքածուն (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է SKIMS-ի նոր հավաքածուն (տեսանյութ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է SKIMS-ի նոր հավաքածուն, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ներկայացրել է ներքնազգեստների և գիշերազգեստների նոր հավաքածու՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր ապրանքանիշի լավագույն գովազդային դեմքը հենց ինքն է:

Լուսանկարներում 40-ամյա աստղը կրում է ոսկեգույն և բրոնզագույն մետաքսե գիշերազգեստներ: Ֆոտոշարքն իրականացվել է 1950-ականների ոճով կահավորված սենյակում, իսկ Քիմը ներկայացել է ռետրո ոճով:

Քարդաշյանն ասել է, որ հավաքածուն վաճառքի կհանվի փետրվարի 5-ին և հավելել, որ այն ներկայացված կլինի 4 գույնով:

Պարբերականը նշել է, որ Քիմի մոտալուտ ամուսնալուծությունը չի խանգարում նրան բիզնեսում և հավելել, որ ամուսնալուծության վերաբերյալ դատական գործընթացն սկսվելու է սեպտեմբերին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am -ը, Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին:

  • Կիսվել: