շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը Հիլարի Քլինթոնի և նրա դստեր հետ մասնակցել է Apple TV+-ի շոուի նկարահանումներին (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը Հիլարի Քլինթոնի և նրա դստեր հետ մասնակցել է Apple TV+-ի շոուի նկարահանումներին (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի և նրա դստեր՝ Չելսի Քլինթոնի հետ մասնակցել է Apple TV+-ի համար նախատեսված նկարահանումներին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, արտասովոր եռյակին ուղեկցել է նկարահանման անձնակազմը: Նշվում է, որ կանայք սրճարանում սուրճ են վայելել՝ մասնակցելով Gutsy Women կոչվող վավերագրական շոուի նկարահանումներին:

Այն հիմնված է մայր և դուստր Քլինթոնների 2019-ին հրատարակված The Book of Gutsy Woman: Favorite Stories of Courage and Resilience գրքի վրա, որը պատմում է տարբեր ոլորտներում առաջամարտիկ կանանց մասին:

  • Կիսվել: