ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քիմ Քարդաշյանը՝ դոլարային միլիարդատեր

Քիմ Քարդաշյանը՝ դոլարային միլիարդատեր

«Քարդաշյանների ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քրդաշյան-Ուեսթը դարձել է դոլարային միլիարդատեր՝ կոսմետիկա արտադրող սեփական բրենդի շնորհիվ, տեղեկացնում է TMZ-ն:

Ինչպես հաղորդվում է՝  նա  200 միլիոն դոլարով վաճառել է KKW Beauty արանքանիշի 20 տոկոսը ֆրանկո-ամերիկյան Coty կոսմետիկական հսկային: Coty-ին Քարդաշյանի բրենդն ամբողջութամբ գնահատել է 1 միլիարդ դոլար։

Քարդաշյանն այս քայլը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Coty-ի հետ երկարատև գործընկերությունը թույլ կտա ինձ ավելի շատ նոր և հետաքրքիր ապրանքներ արտադրել, որպեսզի դրանք վաճառեմ ամբողջ աշխարհում»:

Նշվում է, որ Քիմը վաճառել է իր ընկերության միայն մեկ հինգերորդը, այդ իսկ պատճառով նա մնում է բրենդի գլխավոր ղեկավարն ու ապագայում կընտրի դրա ռազմավարությունը։ 

Հայտնի է, որ KKW Beauty կոսմետիկական բրենդը հիմնադրվել է 2017 թվականին։ Վաճառքի առաջին օրը ապրանքանիշի եկամուտը կազմել է 14 միլիոն դոլար։

  • Կիսվել: