կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանցի միլիարդատերը պատերազմի պատճառով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

Ռուսաստանցի միլիարդատերը պատերազմի պատճառով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

Բրիտանական Revolut ֆինանսական տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկին, որը Forbes-ի ռուս միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 16-րդ տեղը, «որոշ ժամանակ առաջ» հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնել է Revolt The Telegraph-ի ներկայացուցիչը։

«Նիկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Այս տարվա սկզբին նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նրա դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ հայտնի է. պատերազմը բացարձակապես զզվելի է, և նա շարունակում է խստորեն կոչ անել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել է Revolut-ի ներկայացուցիչը:

  • Կիսվել: