Պիցցա փարթի. Քիմ Քարդաշյանը երեխաների մասնակցությամբ նոր լուսանկարներ է հրապարակել
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում երեխաների մասնակցությամբ զվարճալի լուսանկարներ է հրապարակել։
40-ամյա Քարդաշյանը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում իր յոթամյա դստեր՝ Նորթի և հինգամյա որդու՝ Սեյնթի հետ պիցցա է ուտում։
«Պիցցա փարթի»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնուց՝ Ռեփփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։
Նշենք, որ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։


