կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երևանի շախմատի տան մոտ գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շախմատի տան մոտ գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12։09-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

  • Կիսվել: