հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոսկուց և ադամանդներից՝ աշխարհում ամենաթանկ iPhone-ը

Ոսկուց և ադամանդներից՝ աշխարհում ամենաթանկ iPhone-ը

Սմարթֆոնների դիզայնով զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է Caviar Solarius Zenith iPhone 11 Pro մոդելը՝ պատրաստված 24 կարատանոց ոսկուց և զարդարված 137 ադամանդով:

Բացի այդ, հեռաղոսի հետին պատին մեխանիկական ժամացույց է տեղադրված։ Սմարթֆոնի պատյանին պատկերված է արեգակնային համակարգը, իսկ կենտրոնում՝ արևը: Այն խորհրդանշում է մեծ դեղին ադամանդը: Այս մոդելի iPhone-ը ամենաթանկն է համարվում աշխարհում՝ նրա գինը տատանվում է 100 000-120 000 դոլարի սահմանում՝ կախված հեռախոսի տեխնիկական բնութագրից:

 

  • Կիսվել: