ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չինաստանում ավելացել են iPhone-ի արտադրության ծավալները

Չինաստանում ավելացել են iPhone-ի արտադրության ծավալները

Կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դեռ թույլ չի տալիս Apple-ին՝ վերադարձնել iPhone-14-ի արտադրությունը պահանջվող մակարդակին, բայց այն սկսել է աճել, և այժմ iPhone-14 Pro սմարթֆոնի ավելի թանկ մոդելների առաջարկը մոտ է պահանջարկին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը։ 

Գործակալության տեղեկություններով՝ չինական Չժենչժոուում գտնվող թայվանական Foxconn ընկերությունը, որտեղ գտնվում է iPhone-ի հավաքման աշխարհի խոշորագույն ձեռնարկությունը, վերադարձել է արտադրական հզորությունների գրեթե 70%-ին, ինչը թույլ է տվել կրճատել գնորդների համար նոր սմարթֆոնների սպասման ժամանակը: 

  • Կիսվել: