ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նատալյա Օրեյրոն շնորհավորել է ռուսերեն և իսպաներեն (տեսանյութ)

Նատալյա Օրեյրոն շնորհավորել է ռուսերեն և իսպաներեն (տեսանյութ)

Ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն շնորհավորել է բոլորին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ:

Երգչուհին և լատինամերիկյան հեռուստասերիալների սիրված դերասանուհին շնորհավորական գրառում է կատարել Instagram-ի իր էջում, որին կից հրապարակել է իր կատարման տեսանյութը:

Օրեյրոն հատված է կատարել ՛՛Нас ждет огонь смертельный'' (Մեզ սպասում է մահացու կրակը) ռուսերեն երգից:

«Շնորհավոր Հաղթանակ օրը: Խաղաղություն թող լինի ողջ աշխարհում: Սիրում եմ ձեզ»,- տեսանյութին կից գրել է Օրեյրոն ռուսերեն և իսպաներեն:

Տեսանյութը՝ այստեղ :

  • Կիսվել: