երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից Արցախում Մեծ հայրենականի հայ մասնակիցների հուշարձանները ոչնչացնելու մասին

Զախարովան՝ Ադրբեջանի կողմից Արցախում Մեծ հայրենականի հայ մասնակիցների հուշարձանները ոչնչացնելու մասին

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների հուշարձանները ոչնչացնելու մասին հայ լրագրողի հարցին:

Հավելենք, որ լրագրողը հարցի մեջ հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում անցկացված գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կոչ են ընդունել, որում խոր մտահոգություն են հայտնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պատվին կանգնեցված հուշարձանների պղծման ու ոչնչացման միտումնավոր փորձերի և դեպքերի մասին թվի աճի կապակցությամբ։

«Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ մեր դիրքորոշման մասին։ Եթե ​​ ցանկանում եք ստանալ պաշտոնական պատասխաններ, ադրբեջանցի պաշտոնյաների պատասխանները, ես պատրաստ եմ աջակցել և հարցը փոխանցել նրանց, իսկ հետո նրանց պատասխանը փոխանցել ձեզ։ Ես դա հաճույքով կանեմ»,-պատասխանել է Զախարովան։

 

  • Կիսվել: