ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Նա վերահսկելու մոլուցք ունի». Քարդաշյանը պատասխանել է Ուեսթին

«Նա վերահսկելու մոլուցք ունի». Քարդաշյանը պատասխանել է Ուեսթին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ու հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անցել են հրապարակային վեճերի ու փոխադարձ մեղադրանքների:

Թեև Քարդաշյանը կարողանում էր զսպել իրեն` անտեսելով նախկին ամուսնու մեղադրանքները, սակայն նրա համբերությունը հատել է, երբ Ուեսթը հրապարակավ հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս դստեր՝ Նորթի պահվածքը։

«Քանի որ սա իմ առաջին ամուսնալուծությունն է, ես պետք է իմանամ` ինչպես վարվել այն դեպքում, երբ դուստրս իմ կամքին հակառակ TikTok-ում հրապարակում է անում»,- գրել է Ուեսթը Instagram-ում։

Քիմը պատասխանել է նրան` շեշտելով, որ նախկին ամուսնու հարձակումները հարցազրույցներում ու սոցիալական ցանցերում ավելի վիրավորական են, քան TikTok-ի ցանկացած տեսանյութ:

«Որպես մեր երեխաների մայր և հիմնական խնամակալ` անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանեմ մեր դստերը, ինչպես նաև թույլ եմ տալիս, որ նա մեծահասակների հսկողությամբ իրեն դրսևորի այն միջավայրում, որում ինքն է ուզում։ Դա նրան երջանկացնում է։ Քանյեն վերահսկելու ու իրավիճակը շահարկելու մոլուցք ունի, ընդ որում՝ բացասական ձևով ու հրապարակավ, իսկ դա միայն ավելի մեծ ցավ է պատճառում բոլորին»,- գրել է նա։

Քարդաշյանը նշել է` ի սկզբանե կողմ է եղել, որ նախկին ամուսնու հետ առողջ հարաբերություններ պահպանվեն, բայց Քանյեն բարդացնում է իրավիճակը:

 

  • Կիսվել: