շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կինս ինձ ծեծել ու բռնաբարել է. Տիգրան Քյոսայան

Կինս ինձ ծեծել ու բռնաբարել է. Տիգրան Քյոսայան

Ռեժիսոր Տիգրան Քյոսայանն իր Տելեգրամ ալիքում գրառում է արել այն մասին, որ իր կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, իրեն ծեծել ու բռնաբարել է:

Քյոսայանը, մասնավորապես, գրել է.

«Ինձ ծեծել է իմ քաղաքացիական կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։ Ծեծին մասնակցել է նաեւ նրա մայրը՝ Զինաիդան, որը բնակվում է մեզ հետ։ Ամեն ինչ պատահեց այսպես․ Մարգարիտան պաշտոնապես ամուսնանալու հարցում ինձ մշտապես մերժում էր՝ բացատրելով, որ ինքը պետք է այրի լինի՝ «Սպուտնիկ» տեղեկատվական կազմակերպության բյուջետային կոմիտեում աշխատելու համար։

Ստիպված էի համաձայնվել, քանի որ նա համարյա «Ձիեր ու սագեր» ագրոընկերության ղեկավարն է, իսկ ես՝ հասարակ հաղորդավար։ Բոլոր տարիները, որ մենք միասին անցկացրել ենք, ես ենթարկվել եմ կենցաղային բռնության։ Մարգարիտան նաև ինձ բռնաբարել է, ինչի արդյունքում մենք երեք երեխաների ծնողներ ենք» ։

Նշենք, որ ռեժիսորն օրերս հինգերորդ անգամ հայրիկ է դարձել:

 

  • Կիսվել: