ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իոսիֆ Պրիգոժինն ու Վալերիան ևս լքել են Ռուսաստանը. Նրանք Իսրայել են մեկնել

Իոսիֆ Պրիգոժինն ու Վալերիան ևս լքել են Ռուսաստանը. Նրանք Իսրայել են մեկնել

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը կնոջ՝ Վալերիայի հետ մեկնել է Ռուսաստանից։ Այս պահին նրանք Իսրայելում են՝ ընկերների մոտ։ Պրիգոժինը նշել է, որ սա շտապ այց է, սակայն չի նշել հստակ օրը, թե երբ կվերադառանան։

Պրոդյուսերը նաեւ նշել է, որ վերջին օրերին իր հասցերին ատելության ալիքի է բախվել։ Պրիգոժինի խոսքով՝ սոցիալական ցանցերի օգտատերերը ծայրահեղ բացասական վարքագիծ են դրսեւորում․

 

«Իսկ ի՞նչ են անում մեր գործընկեր արտիստներն Ուկրաինայում, ի՞նչ անեծքներ են ուղղում մեզ։ Ինչի՞ համար։ Դուք սնվել եք այստեղ, եկել այստեղ, ձեզ ոչ ոք չի արգելել։ Ի տարբերություն մեզ՝ ռուս արտսիտների, որոնց ամենուր արգելում են»,- Teleprogramma.pro-ի հետ զրույցում հայտարարել է պրոդյուսերը։

  • Կիսվել: