ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպես է իրեն զգում Նադեժդա Բաբկինան. նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել

Ինչպես է իրեն զգում Նադեժդա Բաբկինան. նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել

Ռուսական էստրադային երգչուհի, ՛՛Ռուսական երգ՛՛ թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով, իրեն լավ է զգում, գտնվում է հիվանդասենյակում՝ առանց կենսապահովման սարքերի, և ապաքինվում է, տեղեկացրել է նրա ընկեր, երգիչ Եվգենի Գոռը, հաղորդում է РИА Новости-ն:

Ինստագրամի իր էջում Գոռը գրել է. «Իրավիճակը բարդ էր, բայց սարսափելին արդեն հետևում է: Նա ամեն ինչ հաղթահարել է: Այս ամբողջ շաբաթը նրա գիտակցությունը տեղն է եղել, վերակենդանացման բաժանմունքում չի գտնվել, առանց թոքերի արհեստական օդափոխման և այլ օժանդակող սարքերի: Օրեցօր նա ապաքինվում է և վերականգնում ուժերը»:

Նա հավելել է, որ Բաբկինայի հետ շփումը դեռևս տեղի է ունենում բժիշկների միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՛՛Ռուսական երգ՛՛ թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինը հայտնել էր, որ Բաբկինային տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:

Դրանից առաջ հաղորդվել էր, որ Բաբկինան բուժում է ստանում թոքաբորբի դեմ, կորոնավիրուս նրա մոտ չի հայտնաբերվել:  

  • Կիսվել: