կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։

Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողն ու արժանացավ նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք՝ Գոռ Սահակյանը Եվրոպայում ուժեղագույնն էր ճանաչվել նաև 2023 թվականին՝ Երևանում անցկացված ստուգատեսում արժանանալով հաղթողի կոչմանը։

 

  • Կիսվել: