ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Իմ ամերիկյան մենահամերգի չեղարկման մասին լուրերը  ապատեղեկատվություն են․ Էրիկ Կարապետյան

Իմ ամերիկյան մենահամերգի չեղարկման մասին լուրերը ապատեղեկատվություն են․ Էրիկ Կարապետյան

Հայտնի և սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը արձագանքել է իր անվան շուրջ պտտվող լուրերից մեկին։ Նա, մասնավորապես գրել է․ «Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին:

Այսօր Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:

Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:

Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»։

  • Կիսվել: