ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսով նախկին հիվանդի մի պատմություն Նյու Յորքից. Ամերիկայի ձայն (տեսանյութ)

Կորոնավիրուսով նախկին հիվանդի մի պատմություն Նյու Յորքից. Ամերիկայի ձայն (տեսանյութ)

Երբ 33-ամյա Ջանեթ Մենդեսը մարտի 25-ին ժամանեց Նյու Յորքի Mount Sinai Morningside հիվանդանոցը բավական թթվածին չստանալու արդյունքում նրա դեմքը կապտավուն գույն էր ստացել: Նա հազիվ էր շնչում: Կորոնավիրուսը լուրջ վնասել էր նրա թոքերը, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Նա ուներ ընդամենը 20 րոպե ժամանակ իր ընտանիքին զանգահարելու համար, հետո բժիշկները նրան քննաբեր դեղամիջոց ներարկեցին ՝ նրա կյանքը փրկելու համար: Ես հիանալի հիշում եմ, որ նայում էի դեմքիս և վախենում, հիշում է Ջանեթը:

Մենդեսը 10 օր միացված էր թոքերի արհեստական աշխատանքն ապահովող սարքին: Բժիշկները նրա մոտ արձանագրել էին արյան մեջ թթվածնի պատշաճ մակարդակի պակաս և այդ ուղղղությամբ միջոցներ ձեռնարկել: Հիվանդության պատճառով նրա ողջ մարմինը այտուցվել էր:

Ի վերջո նրանց հաջողվեց ապահովել թթցածնի պատշաճ մակարդակը: Ապրիլի 7-ին Մենդեսը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունքից, իսկ մի քանի օր անց դուրս գրվեց հիվանդանոցից: Հիվանդանոցի աշխատակիցները ծափահարելով ճանապարհեցին Ջանեթին, երբ նրան դուրս բերեցին սայլակի վրա նստած:

՛՛Մի կին, ով 10 օր շարունակ արհեստական շնչառության սարքին էր միացած, այժմ ամբողջովին ապաքինվել է և վերադառնում է իր ընտանիքի մոտ,սա հաղթանակ է’’ ,-նշում են բժիշկները:

‘’Ես շնորհակալ եմ Աստծուն, ես կարողացա հաղթահարել այս սարսափելի հիվանդությունը’’,- նշում է նա:

  • Կիսվել: