կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր ողբալի վիճակում են. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր ողբալի վիճակում են. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր ողբալի վիճակում են, մոտեցել են վտանգավոր գծի: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես, հավանաբար, կսկսեի հիմնական կետից՝ փորձել հասկանալ, թե ինչու են ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր այդքան ողբալի վիճակում... Պարզապես ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են վտանգավոր գծի, ոչինչ չասել է»,- նշել է նա։

«Ուկրաինան ընդամենը թրիգեր է՝ բացահայտելու բոլոր այն խորը խնդիրները, որոնք այսօր կան աշխարհում, մեզ դուր չեն գալիս խաղի կանոնները, որոնք ամերիկացիները փորձում են մեզ պարտադրել»,- հավելել է Անտոնովը։

Ռուս դիվանագետը նշել է, որ այսօր խոսքը միջազգային ասպարեզում տեկտոնական տեղաշարժերի մասին է, որոնց դեմ Վաշինգտոնը փորձում է պաշտպանել իր իսկ շահերից ելնելով ստեղծված աշխարհակարգը։

Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ չէ ամբողջությամբ խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ՝ դա համարելով ոչ տեղին։ Նա հավելել է, որ շուտով Ռուսաստանում կարող է ամերիկյան նոր դեսպան նշանակվել։ 

  • Կիսվել: