ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հնարավոր է՝ հայ երգուչին Վրաստանը ներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում

Հնարավոր է՝ հայ երգուչին Վրաստանը ներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում

Եթե թբիլիսահայ երգչուհի Իրու Խեչանովը «The voice» երաժշտական նախագծում հաղթի, ապա հաջորդ տարի Եվրատեսիլ երգի մրցույթին կներկայացնի Վրաստանը: Հունվարի 10-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել երգչուհու հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, գրում է jnews.ge-ն:

Վրաստանի «The voice» երաժշտակաան նախագծի մասնակից Իրու Խեչանովի հետ հանդիպումն իրականություն է դարձել Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանի և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը խոսվել է ազգությամբ հայ երգչուհու անցած ուղու և ձեռքբերումների մասին։

Հունվարի 13-ին կմեկնարկի «The voice» նախագծի առաջին փուլը, որը կշարունակվի մինչև հունվարի 19-ը ներառյալ: Թբիլիսիի հայ երիտասարդները ցանկություն են հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ քվեարկությանը:

«Իրու Խեչանովն ունի բոլորիս աջակցության կարիքը։ Նա հասել է եզրափակիչ փուլ և հաղթելու դեպքում հաջորդ տարի Վրաստանը կնկերայացնի Եվրատեսիլում։ Եվ ուրեմն բոլորս պետք է աջակցենք ազգությամբ հայ երգչուհուն, այս կարևորագույն փուլը հաղթահարելու համար», – Jnews-ի հետ զրույցում ասել է Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը

Իրու Խեչանովը ծանոթացել է հայ երիտասարդների հետ և նրանց համար կատարել մի քանի երգ։ Համդիպման ավարտին երգչուհին շնորհակալություն է հայտնել երիտասարդներին ոգևորող խոսքերի և աջակցության համար։

 

  • Կիսվել: