ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ աստղերը հումորային երգով հորդորում են մնալ տանը (տեսանյութ)

Հայ աստղերը հումորային երգով հորդորում են մնալ տանը (տեսանյութ)

Հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ, թատրոնի և կինոյի մի խումբ դերասան-դերասանուհիներ, մոդելավորողներ հումորային երգով հորդորում են հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը:

«Մնա տանը» երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում:

Երգը կատարում են Արամեն, Ռաֆայել Երանոսյանը, Սարո Թովմասյանը, Լևոն Հարությունյանը, Էրիկ Կարապետյանը, Ռոլանդ Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Հայկ Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Զառա Սահակյանը, Սոնան, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Soné Silver-ը, Վարդան Զադոյանը, Հայ Համերգ project-ը, Սոնա Վարպետյանը, Մանե Տոնոյանը, Վահե Ալեքսանյանը, Արմեն Չամիչյանը։

Նախաձեռնությունը «Շարմ Հոլդինգինն» է:

  • Կիսվել: