երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դավիթ Գաբրիելյանը ներկայացրել է նոր երգն ու տեսահոլովակը

Դավիթ Գաբրիելյանը ներկայացրել է նոր երգն ու տեսահոլովակը

Երգիչ, հանդիսավար Դավիթ Գաբրիելյանը ներկայացրել է իր «Տաշի տուշի» երգն ու տեսահոլովակը։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Moon Recording Studio, տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Հովհաննիսյան (Artur New Way)։ Դավիթ Գաբրիելյանը շատ երկար ճանապարհ է անցել երաժշտական ասպարեզ մտնելու և իր սիրած գործով զբաղվելու համար։

«Ծնվել եմ Երևանում, բայց այս պահին ապրում եմ Մոսկվայում։ Միշտ երազել ու ցանկացել եմ իմ ուժերը փորձել երգի ասպարեզում։ Բայց քանի որ չունեի երաժշտական կրթություն, որոշեցի հասուն տարիքում զբաղվել ու կարծում եմ, որ ինձ մոտ դա ստացվեց։ Հաղթահարեցի շատ դժվարություններ ու հասա իմ նպատակին, որի հիման վրա էլ ծնվեց իմ առաջին «Տաշի տուշի» երգը: Հատկապես այս դժվար ժամանակներում, երբ ամենուր վատ իրադարձություններ են, Հայաստանում էլ իրավիճակը լավ չէ, մարդիկ ամեն մի երջանիկ պահը սկսել են գնահատել։ Հենց այս ոճում որոշեցի լինի առաջին երգս, որ մարդկանց ուրախ օրերի ընկերը դառնա» ,-նշում է Դավիթը։

Դավիթ Գաբրիելյանը ավարտել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանը, բայց իր կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում հիմա։ Նա նաև աշխատում է որպես հանդիսավար` լրացնելով մարդկանց տարբեր առիթների տրամադրությունը։ Նա խոստանում է` առաջիկայում կլինեն շատ տարբեր ժանրի նոր երգեր իր կատարմամբ, ինչու չէ նաև դասական կամ ռեփ ոճերում։ Տարբեր երգիչների հետ համագործակցությունները ևս նրա ծրագրերում է: 

  • Կիսվել: