հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես պարտվեցի. Քանյե Ուեսթը՝ իր ու Քարդաշյանի բաժանման մասին

Ես պարտվեցի. Քանյե Ուեսթը՝ իր ու Քարդաշյանի բաժանման մասին

Ռեփեր Քանյե Ուեսթին վշտացրել է ընտանիքի փլուզումը. ամերիկացի 43-ամյա արտիստը դրանում իրեն է մեղադրում։

Հայտնի երգիչն ու «Քարդաշյանների ընտանիքի» իրապատում-շոուի աստղը միասին վեց տարի են ապրել։ Շատ երկրպագուների թվում էր, թե նրանց միությունն անխախտելի է։ Քիմը միշտ աջակցել է Քանյեին, նույնիսկ երբ վերջինս նրան մեղադրել է դավաճանության եւ հոգեբուժական հիվանդանոցում փակելու փորձի համար։

Այդ պատճառով երբ աստղային զույգի բաժանության մասին լուրեր տարածվեցին, հանրությունը չէր կարողանում հավատալ դրան։ Շփոթված է նաև Ուեսթը։ Երաժիշտի մտերիմի խոսքով՝ նա հաջորդաբար քննում է Քարդաշյանի հետ հարաբերությունների զարգացման տարբերակները՝ ելնելով իր քայլերից։ Չորս երեխաների հայրը կարծում է, որ ճակատագրական սխալ է թույլ տվել, որը փլուզել է իրենց ամուսնությունը։ Քանյեն զղջում է ԱՄՆ նախագահ դառնալու իր փորձի համար։

«Հիմա նա «եթե միայն» փուլում է։ Նա մշտապես մտածում է. «Եթե ես անեի դա, եթե ես սա չանեի…»: Նրա գլխում իրավիճակների վերլուծության անվերջանալի գործընթաց է։ Քանյեն կարծում է, որ ամուսնալուծության պատճառ է դարձել նախագահական արշավը։ Նախքան այդ նա ու Քիմը դեռ շանս ունին։ Նա ոչ միայն պարտվել է, այլև կորցրել կնոջը»,- հայտնել է People-ի աղբյուրը։

Դեռ նախագահական արշավի ընթացքում ռեփերը հիշատակել է, որ սիրելին ցանկացել է բաժանվել իրենից։ Այդ ժամանակ պատճառն Ուեսթի խոսքն էր իրենց դստեր՝ Նորթի մասին։ Քանյեն պատմել է Քիմի՝ հղիության արհեստական ընդհատման փորձի մասին, երբ նա սպասել է առաջնեկին։ Հեռուստաաստղին ցնցել էր ամուսնու անկեղծությունը։

Իրապատում-շոուի աստղի քույրերը լավ են վերաբերվում Ուեսթին, սակայն աջակցում են նրանից բաժանվելու Քիմի որոշմանը։ Քլոեն ստիպել է հասկանալ, որ Քիմի ու Քանյեի համար երջանիկ ապագա է տեսնում, միայն եթե նրանք բաժանվեն։ «Եթե մենք չենք կարող օգնել միմյանց աճել, պետք է բաց թողնենք իրար»,- հայտարարել է նա։

Քիմը նաև անհանգստացել է երեխաների համար՝ Քանյեի անկայուն պահվածքի պատճառով։ Սակայն նա երկար ժամանակ ձգձգում էր փաստաթղթերն ամուսնալուծության համար ներկայացնելը։ Նա ցանկանում էր, որ Քանյեի հոգեկան առողջությունը թույլ տար անել դա։ Բեկումնային է դարձել ամուսնու այցը Կալաբասասում գտնվող նրանց տուն։ Ռեփերը տարել է իր իրերն ու սպորտային կոշիկների հավաքածուն։ Այսօր էլ հայտնի է դարձել, որ Քարդաշյանն ամեն դեպքում փաստաղթղթերը ներկայացրել է փաստաբանի՝ Լորա Վասերի միջոցով։

 

  • Կիսվել: