ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես իմ կյանքում երբեք չեմ բռնաբարել կանանց. Լյուկ Բեսոն

Ես իմ կյանքում երբեք չեմ բռնաբարել կանանց. Լյուկ Բեսոն

«Ես իմ կյանքում երբեք չեմ բռնաբարել կանանց, ես երբեք ձեռք չեմ բարձրացրել կանանց վրա, ես երբեք չեմ սպառնացել կանանց, սուտ է»,- Փարիզի դատաբժշկական քննիչի կողմից ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի դեմ բռնաբարության դեպքը վերաբացելուց հետո ասել է ինքը՝ կինոռեժիսորը, տեղեկացնում է BFMTV-ը:

«Այս դեպքը սուտ է սկզբից մինչև վերջ»,-ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ ինքը երբեք կանանց չի ստիպել «ֆիզիկական և հոգեբանական» որևէ բան անել:

Բեսոնը խոստովանել է, որ երկու տարի է, ինչ հարաբերությունների մեջ էր մի դերասանուհու հետ, որն իր դեմ դատական հայց է ներկայացրել:

  • Կիսվել: