ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուեյն Ջոնսոնն Ինստագրամում Քիմ Քարդաշյանից առաջ է անցել

Դուեյն Ջոնսոնն Ինստագրամում Քիմ Քարդաշյանից առաջ է անցել

Տոներին ընդառաջ, ավանդույթի համաձայն, ցանցում հայտնվում են նորանոր վարկանիշներ, որոնք ամփոփում են անցնող տարին։ 

Վարկանիշի ստեղծման համար հեղինակները վերանայել են աստղերի հազարավոր հայտնի էջեր։ Փորձագետների հաշվարկներով՝ Ինստագրամում առաջատարը 2019 թ. ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է։  Նրա էջին հետեւում է ավելի քան 192 միլիոն մարդ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Արիանա Գրանդեն։ Նրա էջին հետեւում է ավելի քան 168 միլիոն մարդ։

Իսկ ահա երրորդ տեղը զբաղեցրել է ոչ թե Քայլի Ջեները կամ Քիմ Քարդաշյանը, ինչպես դա կանխատեսել էին նրանց երկրպագուները, այլ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը։  Նրա Instagram-էջում ավելի քան 163 միլիոն երկրպագուներ են բաժանորդագրված:

  • Կիսվել: