հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դրեյքը սկսել է սիրահետել Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)

Դրեյքը սկսել է սիրահետել Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփ կատարող Դրեյքը Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և դիզայներ, ռեփ կատարող Քանյե Ուեսթի բաժանությունից հետո սկսել է «հետապնդել» Քարդաշյանին, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ 34-ամյա Դրեյքը սկսել է հաղորդագրություններ ուղարկել և սիրահետել իրապատում շոուի 40-ամյա աստղին։

Կայքի աղբյուրը հայտնել է. ՛՛Դրեյքը երբեք չի կարողացել հասկանալ, թե Քիմն ինչ է գտել Քանյեի մեջ. նա տարիներ շարունակ ասում էր, որ նա Քիմին չի համապատասխանում, և նրանց ամուսնությունն արցունքներով է ավարտվելու՛՛։

Նա նաւ ասել է, որ ՛՛Դրեյքը զարմացած է, որ Քիմին այսքան տարիներ պահաջվեցին այդ ամենը հասկանալու համար՛՛

՛՛Նա Քիմին սկսեց հաղորդագրություններ ուղարկել այն ժամանակ, երբ հասկացավ, որ նրա և Ուեսթի ամուսնալուծությունն անխուսափելի է։ Նա պատրաստ է Քիմին հանդիպել, երբ նա կցանկանա․ թեև վստահ է, որ դրա համար երկար ժամանակ չի պահանջվի՛՛,- հավելել է աղբյուրը։

Կայքին մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, սակայն, որ Քիմը նոր հարաբերություններ սկսելու պլաններ չունի և սպասում է ամուսնալուծության գործընթացի ավարտին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։ 

  • Կիսվել: