ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալլա Պուգաչովայի մեքենան հետախուզման մեջ է

Ալլա Պուգաչովայի մեքենան հետախուզման մեջ է

Kp.ru-ի փոխանցմամբ՝ Ալլա Պուգաչովայի մեքենաներից մեկը՝ բաց մոխրագույն ջիպը, հետախուզման մեջ է հայտնվել։

Ինչպես հրապարակմանը բացատրել է փաստաբան Անդրեյ Ալեշկինը, «հետախուզում է հայտարարվում, երբ ճանապարհային ոստիկանությունը տիրոջից հայտարարություն է ստանում գողության մասին»։

Փաստաբանի խոսքով՝ մեքենան գտնվում է հետախուզման մեջ, քանի դեռ այն չի հայտնաբերվել, կամ մինչև սեփականատերը հետ չի վերցրել իր դիմումը։ Մեքենան հետախուզման ցուցակից հանելու մյուս պատճառն էլ վաղեմության ժամկետի ավարտն է։

«Հետևաբար, նման թանկարժեք մեքենաները սովորաբար անմիջապես ապահովագրվում են. սեփականատերը վճարում է ստանում, իսկ մեքենայի վերադարձն այլևս նրա մտահոգությունը չէ», - ասել է Ալեշկինը:

Նաև, ըստ հրապարակման, Պուգաչովայի մեկ այլ մեքենան՝ Mercedes-ը, 2019 թվականին հայտնվել է կարգադրիչների «սև ցուցակում». դրա նկատմամբ սահմանափակում է մտցվել։

Բացի այդ, Ալլա Պուգաչովայի՝ Ռուսաստանից հեռանալուց հետո նրա մեկ այլ ավտոմեքենա վթարի է ենթարկվել։ Մարտի 22-ին Օդինցովո շրջանում արտիստի վարորդը ձյունաճերմակ Mercedes-ով բախվել է մարդատար ավտոմեքենայի: Մեքենայի համար այս վթարը երկրորդն էր. 2016թ.-ին Mercedes-ը բախվել էր արգելապատնեշի:

Ընդհանուր առմամբ, ըստ կայքի տվյալների, Պուգաչովայի ավտոտնակներում կա 8 մեքենա, այդ թվում՝ ձյունագնաց, հիդրոցիկլ, «տուն անիվների վրա» և երկու լիմուզին։

  • Կիսվել: